HomeAbout UsOrganizational structureScope Of PracticeBylaws (Regulations)Annual Report
NEWSOur MembersOur PartnersLinksPublicationsContact Us

Medic Health Group
Medic Health Group կազմակերպությունը հասարակական, կամավոր անդամակցությամբ և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է: Կազմակերպության ղեկավար մարմիններն են նախագահը, ժողովը, խորհուրդը: Կազմակերպության բարձրագույն ղեկավար մարմինը ժողովն է, որին պատկանում է կազմակերպության գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:
 Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կազմակերպության ժողովը: Բացի ժողովից, կազմակերպության մնացած ղեկավար մարմիններն ընտրովի են և դրանցում առաջադրվել և ընտրվել կարող է կազմակերպության յուրաքանչյուր անդամ:

Կազմակերպության նախագահը.

ղեկավարում է կազմակերպության խորհրդի աշխատանքները և հանդիսանում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, իրականացնում է կազմակերպության ընթացիկ ֆինանսական գործունեությունը, հաստատում է կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, դրույքաչափերը և կազմակերպության աշխատակազմի կանոնակարգը, որը չի կարող հակասել սույն կանոնադրությանը, աշխատանքի է ընդունում և ազատում է աշխատանքից կազմակերպության աշխատակազմի հաստիքային և պայմանագրային աշխատողներին: Կազմակերպության նյութական և դրամական միջոցները գոյանում են մուտքավճարներից, անդամավճարներից, տնտեսական ընկերությունների, տեղական, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների, անհատ քաղաքացիների կողմից ստացվող դրամաշնորհներից և նվիրատվություններից, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Կազմակերպության փոխնախագահը.

կատարում է կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորությունները, կազմակերպության նախագահի հանձնարարությամբ նրա բացակայության ժամանակ կատարում է կազմակերպության նախագահի պարտականությունները:

Կազմակերպության պատասխանատու քարտուղարը.

արձանագրում է կազմակերպության ժողովի և խորհրդի նիստերը,
ստորագրում է կազմակերպության ժողովի և խորհրդի նիստերի արձանագրությունները,
կատարում է կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորություններ:

Կազմակերպության ֆինասկան գծով տնօրենը միաժամանակ հանդիսանում է կազմակերպության աշխատակազմի ղեկավարը, որի հիմնական պարտականությունն է, կազմակերպության նախագահի վերահսկողությամբ, տնօրինել կազմակերպության ընթացիկ ծախսերը, աշխատավարձերի տրամադրումը, ինչպես նաև ընթացիկ հաշվապահության վերահսկողությունը:


Նորություններ
Գործընկերներ